Սերգեյ Սոբյանինը ցրել է Մոսկվայի կառավարությունը
ԱշխարհՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել քաղաքի կառավարության հրաժարականի մասին, հրամանագիրը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում, հաղորդում է Ինտերֆաքսը։
Պաշտոնաթող պաշտոնյաները շարունակում են աշխատել մինչեւ քաղաքային վարչակազմի նոր կազմի ձեւավորումը:
Սոբյանինը հաղթանակ է տարել քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների 76,39%-ը։ Նա քաղաքը կղեկավարի արդեն երրորդ անգամ։ Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։