Մասկը Սորոսին մեղադրել է արևմտյան քաղաքակրթությունը ոչնչացնելու ցանկության մեջ
ԱշխարհTesla-ի և SpaceX-ի հիմնադիր, ինչպես նաև X-ի (Twitter) սեփականատեր Իլոն Մասկը մեղադրել է «Բաց հասարակության» հիմնադրամի ղեկավար, միլիարդատեր Ջորջ Սորոսին արևմտյան քաղաքակրթությունը ոչնչացնելու ձգտման մեջ։ Այս մասին միլիարդատերը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Սորոսի կազմակերպությունը կարծես թե այլ բան չի ուզում, քան արևմտյան քաղաքակրթության ոչնչացումը»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով հրապարակումը, որում «Բաց հասարակության» ղեկավարին մեղադրում են Լամպեդուզա կղզում միգրացիոն ճգնաժամի սրման մեջ։
The Guardian-ը գրում է, որ «Բաց հասարակությունը» նույնպես զբաղվում է միգրանտների ու փախստականների անվտանգության հարցերով։ Օգոստոսին Մասկը հայտարարեց, որ մտադիր է դատի տալ Սորոսի կազմակերպությանը՝ դադարեցնելու նրա կողմից պարտադրվող գրաքննությունը։