Թուրքիան մտադիր է ՌԴ–ի հետ միասին 1 մլն տոննա ռուսական հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան նպատակ ունի համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ աֆրիկյան երկրներ 1 մլն տոննա ռուսական հացահատիկ մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Աֆրիկյան երկրներ, կարիքավոր երկրներ պետք է ավելի շատ հացահատիկ ուղարկվի»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախատեսվում է Աֆրիկա մատակարարել 1 մլն տոննա հացահատիկ։ Թուրք նախագահի խոսքով՝ ինքը ռուս գործընկերոջն առաջարկել է էլ ավելի մեծացնել այս ծավալը։