ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վթարի է ենթարկվել
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների գծով տեղակալ Մելիսա Ֆլեմինգը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան ընդառաջ վթարի է ենթարկվել և թեթև վնասվածքներ ստացել: Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Նյու Յորքի Գլխավոր ասամբլեան՝ դա նյարդայնացած վարորդներ և քաոս է բոլոր ճանապարհներին: Ես միշտ ընտրում եմ հեծանիվը, բայց այսօր վթարի ենթարկվեցի մեքենայի պատճառով, որն անսպասելի արագություն հավաքեց և անցավ կարմիր լույսի տակով: Ինձ բախտ վիճակվեց պրծնել կապտուկներով և քերծվածքներով»,- գրել է նա։