Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է անցկացրել Բրյուսելի Մոնեի հրապարակում
ԱշխարհԲելգիայի հայ համայնքը սեպտեմբերի 20-ին լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայով։
Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», - ասել է Ռոբերտ Ունուսյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։