ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԱՀ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին նախագիծ են ներկայացրել
ԱշխարհԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հետ հայերին պաշտպանելու և Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված դաժան և անարդար գործողությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։