Մահացել է սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոն
ԱշխարհԼ’Աքվիլա քաղաքի հիվանդանոցում 62 տարեկան հասակում մահացել է Cosa Nostra մաֆիոզ կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Մատեո Մեսինա Դենարոն, հայտնում է ANSA-ն։
Նա երեք տարի տառապում էր հաստ աղիքի քաղցկեղով։ Նա կոմայի մեջ է ընկել սեպտեմբերի 22-ին, որից հետո մահացել է։ Մինչ գիտակցությունը կորցնելը՝ նա հանդիպել է ընտանիքի որոշ անդամների հետ, նշում է գործակալությունը։
Հունվարի 16-ին ոստիկանությունը ձերբակալեց Դենարոյին 30 տարվա փախուստից հետո: Նա մեկ տարի բուժվել է Պալերմոյի La Maddalena կլինիկայում։
Դենարոն թաքնվում էր 1993 թվականի ամռանից՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման տասնյակ սպանությունների համար։
Իտալիայի ոստիկանության և դատախազության աշխատանքը՝ բռնելու Cosa Nostra-ի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյին, ով թաքնված է եղել 30 տարի, բարդացել է անսովոր ուժեղ հովանավորչության պատճառով, որը նրան ապաստան էր տվել արևմտյան Սիցիլիայում, հայտնում է Reuters-ը: