Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել
ԱշխարհՀյուսիսային Իրաքի Նինևա նահանգում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 100 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։ Այս մասին հայտնում է INA գործակալությունը՝ հղում անելով նահանգի առողջապահության վարչությանը։
«Նախնական տվյալներով՝ Ալ Համդանիա քաղաքի հարսանյաց սրահում բռնկված հրդեհի հետևանքով գրանցվել է 100 զոհ և ավելի քան 150 վիրավոր»,- ասվում է զեկույցում։
Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող է լինել հրավառությունը։