«Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը «պատերազմ» է հայտարարել Ադրբեջանին
Աշխարհ«Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը X-ում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց թիրախում են։
«Արցախից/Ղարաբաղից աքսորված տեղի հայ ժողովրդի համար թիրախավորելու ենք ֆաշիստական Ադրբեջանի իշխանությանը։ Բռնապետ Իլհամ Ալիևը հանցագործություններ է կատարում մարդկության դեմ»,– ասված է կազմակերպության էջում։
Ադրբեջանի e-gov.az պորտալը, Ադրբեջանի խոշորագույն կայքը, օֆլայն է դարձվել: «Սա միայն սկիզբն է»,– հավելել են կազմակերպությունից:
«Իլհամ Ալիևը Թուրքիայի և Ռուսաստանի խամաճիկն է։ Նա իրականում իշխանություն չունի, բայց հիմա հանցագործություն է կատարում մարդկության դեմ։ Նրան անպայման պետք է դատեն միջազգային ատյաններում։ Նա արյունախում ֆաշիստ է և մարդասպան»,– ասված է մեկ այլ գրառման մեջ։