Պետք է բանակցենք, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ․ Շահրամանյան
Քաղաքական
Պետք է քննարկումներ սկսել արցախցիների վերադարձի շուրջ։ Արցախի ապագա կարգավիճակի որոշումը նաև բանակցությունների հարց է։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ այդ հարցում շահագրգռված են աշխարհի շատ կենտրոններ, նույնիսկ Ադրբեջանը, քանի որ Բաքվին միջազգային հանրությունը մեղադրում է բնակչության բռնի տեղահանման մեջ․
«Դա մեր օրակարգային հարցերից է ու պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թե ինչ կարգավիճակով Արցախ պետք է վերադառնանք, դա քննարկումների, բանակցությունների հարց է։
Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,- ասել է ԱՀ նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը