Վերին Դվինում, ժամը 11:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,93%-ը
ՀասարակությունԱրարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։