ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինվորները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչք իրականացրել
ՀասարակությունՀայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։
Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ստուգում:
Աղբյուրի համաձայն՝ մարտական իրադրության ստեղծման համար կիրառվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում ՝ ոչ մարտական զինամթերք, ծխեր և լուսաձայնային նռնակներ:
Նշվում է նաև, որ ՀՌՇ ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմակի նշանակության կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։