«Դվին»-ում տեղի է ունենում Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանեկան խնջույքը
Հասարակություն«Հրապարակ»-ի տեղեկություններով այս պահին գործարար Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում տեղի է ունենում Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանեկան խնջույքը։ Մեր տեղեկություններով՝ կերուխումին ներկա են նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Արսենյանի հարսանիքին հրավիրված է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնի եկեղեցիներից մեկում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը որոշել են անել Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է: Բայց հետո այդ մտադրությունից հրաժարվել են:
Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան․ նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: Հարսնացուի ընտանիքը, իհարկե, կարողությամբ եւ ճանաչվածությամբ զիջում է փեսայի ընտանիքին, բայց մի ուշագրավ նյուանս էլ կա․ հարսնացուի հայրը Գուրգեն Արսենյանի հեռավոր ազգականն է, 2 եղբոր թոռներ են կամ` նման մի բան: