Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ) սփսոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Յուրիկ Հովեյանը 2:2 հաշվով վերջին միավորի առավելությամբ պարտության մատնեց ադրբեջանցի Զիյա Բաբաշովին:
Հովեյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից եւ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ Շվեցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերին: Քառորդ եզրափակիչում 0:8 հաշվով պարտվել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Հլեբ Մակարանկային, որը նույնպես դուրս էր եկել եզրափակիչ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովեյանի մրցակիցը ճապոնացի Չիեզո Մարույաման է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան