Հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է
ՀասարակությունՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է, որից 332 երեխաներ են, 143-ը՝ մեծահասակ: Երկու քաղաքացի հոսպիտալացված է, 302-ը դուրս են գրվել: