Ֆրանսիայի ԱԳ նախարարը Տոկիոյում կքննարկի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան նոյեմբերի 6-ից 8-ը Տոկիոյում կմասնակցի G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Տոկիոյում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա քննարկել.
▪️Իրավիճակը Իսրայելում և Պաղեստինի տարածքներում, Գազայի հատվածում խաղաղ բնակչության կարիքներին արձագանքելու և միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը:
▪️Հետագա երկարաժամկետ աջակցություն Ուկրաինային, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների իրականացում և դիվանագիտական ներգրավվածություն՝ առաջ տանելու նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձևի շուրջ միջազգային կոնսենսուսը:
▪️ Իրավիճակը Հարավային Կովկասում և արդար ու կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ հարգելով միջազգային իրավունքը և պետությունների տարածքային ամբողջականությունը։