Խաղաղ օվկիանոսում նոր հրաբխային կղզի է հայտնվել (լուսանկարներ)
ԼուսանկարներԻվոձիմա կղզու մոտ ստորջրյա հրաբխի ժայթքումը հանգեցրել է Խաղաղ օվկիանոսում նոր կղզու ի հայտ գալուն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տոկիոյի համալսարանի երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտին։
Հրաբխային ակտիվության ժամանակ տաք մագմայի հոսքերը ջրի հետ շփվելիս առաջացրել են պայթյուններ և ձևավորել մինչև 50 մ չափերի հասնող քարե բլոկներ: Հենց այդ հրաբխային քարերն են ձևավորել կղզին, կարծում են գիտնականները:
Հաղորդվում է, որ հրաբխի խառնարանը ջրի տակ է։ Կղզու շրջակայքը ներկայումս պատված է պեմզայով։