Տաթևիկ Վիրաբյանն ազատ կարձակվի
ԻրավունքԶոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը, ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին
Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը` դարձնելով տնային կալանք, հայտնում է նրա փաստաբանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը երաշխավորություններ են տվել Տաթև Վիրաբյանի ազատ արձակման համար: