Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը