Արդյոք Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթաժողովին․ մանրամասներ
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ մասնակցելու է նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը, հայտնել է․ «Գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ որոշում չկա»։
«Տեսականորեն հնարավոր է և՛ մասնակցել, և՛ չմասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովին»,- ասել է Կոստանյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանը այս պահին չի քննարկում։