Հիմնանորոգվել է Շիրակամուտ - Լեռնավան ճանապարհի մի հատվածը
Հասարակություն
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) - Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+142 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մոտ 1.4կմ ճանապարհը տանում է դեպի Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայր։
Հիմնանորոգվել են երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա կամուրջը‚ տեղադրվել են ջրահեռացման վաքեր‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված` ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան