Քերոբյանը հանդիպումներ է ունեցել․ քննարկվել է բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացը
ՔաղաքականՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։
Ողջունելով գործարարներին՝ նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման մանրամասները, մասնավորապես՝ արտադրողականության խթանման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման բաղադրիչները։
Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին պետաջակցության տրամադրման նոր ծրագիրը։
Անդրադարձ է կատարվել նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին ու ԼՂ֊ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին։