Ի հիշատակ դեսպան Տեր-Ստեփանյանի՝ Փարիզի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան աղոթք
ՀասարակությունՖրանսիայում ՀՀ դեսպանությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 2023թ. նոյեմբերի 7-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը:
Դեսպանությունից հայտնում են, որ ի հիշատակ դեսպան Տեր-Ստեփանյանի՝ նոյեմբերի 13-ին, ժամը 15։00-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում (Ժան Գուժոն փողոց 15, Փարիզ 75008) կմատուցվի հոգեհանգստյան աղոթք։
Ցավակցական ուղերձներ հնարավոր է հղել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։