Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ապօրինի փայտանյութ
ՀասարակությունՆոյեմբերի 10-ի գիշերը ծառայություն իրականացնելիս Լոռու մարզի պարեկները ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը բարձած էր մոտ 3,5 խմ կոճղերով: Վահագնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է հին ամսաթվով փաստաթղթեր, որոնցում չէին համապատասխանում ոչ տրանսպորտային միջոցի տվյալները, ոչ էլ փայտանյութի ծավալը:
Վարորդի հայտնելով` փայտանյութը ձեռք էր բերել Շամուտ գյուղի տարածքից և տեղափոխում էր Գյումրի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: