Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից
ՔաղաքականՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել պաշտոնից ազատման վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Վերջինս այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի փետրվարին։