ԼՂ-ից մուտք գործած մեքենաների՝ մինչև հունվարի 1-ը առցանց ԱՊՊԱ-ի դեպքում կգանձվի գումարի 50%-ը
ՀասարակությունԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը:
Անհրաժեշտ է, սակայն, որ ավտոմեքենան բավարարի հետևյալ պայմաններին. ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված լինի ԼՂ-ում, մինչև 2020 թվականի արտադրության լինի, չհանդիսանա պետական կամ համայնքային սեփականություն, սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցված լինի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը: