Խարդախության համար հետախուզվողը` հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Իրավունք
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան-Եկատերինբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է բերվել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված Իգոր Կ.-ն: Նա օգոստոսի 18-ից հետախուզվում էր Տոմսկի բաժնի կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (Խարդախությունը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Իգոր Կ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)