Ամերիկացի բժիշկները կատարել են աչքի՝ աշխարհում առաջին ամբողջական փոխպատվաստումը
ԱյլԱմերիկացի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ մարդուն ամբողջ աչքի փոխպատվաստում են կատարել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հիվանդը 46-ամյա զինվորական վետերան է Արկանզասից։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ պատահաբար կպել է հոսանքի լարերին։ Նա կորցրել է ձախ աչքը, քիթը, շուրթերը, առջևի ատամները, այտի և կզակի մի մասը մինչև ոսկորը։
«Նյու Յորքի համալսարանի «Լանգոն» բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում աչքի առաջին ամբողջական և դեմքի մասնակի փոխպատվաստումը», - ասում են բժիշկները:
Վիրահատությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին։ Այն տևել է մոտավորապես 21 ժամ և ներգրավել 140 վիրաբույժի և բժշկական անձնակազմի:
Ինչպես նշվում է, դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք տղամարդը կկարողանա տեսնել նոր աչքով, սակայն «փոխպատվաստված աչքը առողջության կարևոր նշաններ է ցույց տալիս, այդ թվում՝ լավ աշխատող արյունատար անոթներ ունի և խոստումնալից ցանցաթաղանթ»։ Բժիշկների կարծիքով՝ այս ձեռքբերումը կօգնի նոր հնարավորություններ բացել տեսողության բուժման առաջընթացի համար։