Լեոնարդո դի Կապրիոյի նոր ընկերուհին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
ԼուսանկարներԼեոնարդո Դի Կապրիոյի նոր սիրելին՝ իտալացի մոդել Վիտորիա Չերետին, նկարահանվել է Tory Burch–ի գովազդային արշավում։ Բրենդը լուսանկարով կիսվել է Instagram-ում։
25-ամյա Վիտորիա Չերետին տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել սեւ լողազգեստով։ Նա իր երկար մազերն ազատ է արձակել և նախապատվությունը տվել մեղմ դիմահարդարմանը: Մյուս նկարներում նա կեցվածք է ընդունել զգեստով, տոպով և բլուզով։
Լեոնարդո դի Կապրիոյի և Վիտորիա Չերետիի սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ հայտնվեցին 2023 թվականի մայիսին, երբ դերասանն ու մոդելը լուսանկարվել էին Կաննում միասին զբոսնելիս։ Դի Կապրիոն և Չերետին դրանից հետո միասին ներկայացել են դիզայներ Ռիկարդո Տիշիի ծննդյան տոնակատարությանը: