Հայտնի է` երբ ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ միջոցների վերաբերյալ
ԱդրբեջանՆոյեմբերի 17-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի կողմից ներկայացված հայցով, որով Բաքուն մեղադրվում է Արցախում ռասայական խտրականության մասին կոնվենցիան խախտելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուրբաթ օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված ժամանակավոր միջոցների մատնանշման հայցի վերաբերյալ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հայկական կողմը դատարանից պահանջել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար»։