Աբովյան-Արտաշատ խճուղում ավտովթարի հետևանքով տուժած ուղևորը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՆոյեմբերի 10-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Աբովյան-Արտաշատ խճուղում կորցնելով կառավարումը՝ 48-ամյա տղամարդու վարած «Շևրոլեն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։
Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ ուղևոր, 1990 թ․ ծնված Նելլի Մանուկյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: