Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Լիլիթ Մակունցը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
ՀասարակությունՍ.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալեցին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: