Պետք է ոչ թե վախենալ, այլ պատրաստվել, զինվել գիտելիքով ու փորձով․ ՈՄԱ
ՀասարակությունՀաջողության ճանապարհը անցնում է ձեր վախերի և թուլությունների դեմ հաղթանակով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՈՄԱ(Ողջ մնալու արվեստ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը․
«Վախենալ բարձրությունից, կրակոցի ձայնից, խուճապի մատնվել անսովոր պայմաններում...
Մեր սաներից շատերը ՈՄԱ գալուց հետո հաղթահարել են այս և նմանատիպ այլ դժվարություններ:
Թանկագին հայրենակիցներ, պետք է ոչ թե վախենալ, այլ պատրաստվել, զինվել գիտելիքով ու փորձով:
Վստահությունը ամենից արդյունավետ ազդակներից մեկն է»,- նշել են ՈՄԱ-ում։