140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը
ՀասարակությունՄասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի Թեմը՝ օրհնությամբ Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի, պատրաստվում են մեծ ու կարևորագույն արարողության. Արցախից բռնի տեղահանված 140 մեր հայրենակից նոյեմբերի 14-ին կմկրտվեն Մասիս համայնքի եկեղեցիներում։ Հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից․
«Սույն թվականի նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանաների, 140 արցախցիների և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման՝ քահանաները խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։
Գլխավորը միջոցառումը նախատեսվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում(մեկնարկը՝ 13։00)։
Արցախցի մեր հայրենակիցների մկրտությունները լինելու են շարունակական»,- ասվում է հաղորդագրության մեջ։