ԵՄ-ին չի հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից․ Լավրով
Արտաքին ՔաղաքականԵՄ-ին չի հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից։ Այդ մասին հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Риа Новости-ն։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից, Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Գործընկերներն ու դաշնակիցները քաջ գիտակցում են, որ նշված տարածաշրջաններում Ռուսաստանը գտնվում է պատմականորեն և ոչ մի տեղ չի անհետանա»,- նշել է Լավրովը։