Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT 

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը

Տեսանյութեր

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեսաուղերձով հանդես է եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-ամյակին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը:

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ և ոլորտում հայտնի փորձագետներ:

Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: 

«Ձերդ գերազանցություններ, 

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։

Դեկտեմբերի 9-ին մենք կնշենք Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 153 երկիր միավորված է այս «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և կանխելու պարտավորության շուրջ:

Իրապես, կոնվենցիան հանցագործությունը կանխելու ուժեղ բազմակողմ պայմանագիր է: Եվ այն միակ փաստաթուղթը չէ։ Այսօր կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնական ուղղություններով արտացոլվել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերում:

Այս համատեքստում ես չափազանց կարևոր եմ համարում, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերը Մարդու իրավունքների խորհրդում ստանում են լայն տարածաշրջանային աջակցություն և կոնսենսուս: Դա արտացոլում է ավելի լայն միջազգային կոնսենսուս՝ էթնիկ, կրոնական, ռասայական և ազգային խմբերի անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության միջոցով ցեղասպանությունները կանխելու բացարձակ հրամայականի վերաբերյալ:

Այս առումով, Մարդու իրավունքների խորհուրդը լավ դիրք ունի ցեղասպանության կանխարգելման առաջնագծում լինելու համար: Հուսով ենք, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի, պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգի մանդատակիրների միջև համակարգումն ու համագործակցությունը լրացուցիչ կամրապնդվեն և կստանան կանոնակարգված բնույթ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի կատարած ծավալուն աշխատանքը:

Ձերդ գերազանցություններ,

Կասկած չունեմ, որ այս հանդիպման քննարկումները ևս մեկ անգամ ցույց կտան զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր, վտանգավոր վայր է բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերի համար, և նրանց որոշակի տարածքում ոչնչացնելու մտադրությունը դրսևորվել է ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, երբ միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում:

Իրավատիրոջը որպես հակամարտությունների լուծման միջոց վերացնելու գաղափարը երբեք այնքան «գրավիչ» չի եղել հանցագործություն կատարողների համար, որքան այսօր։ Հակամարտային իրավիճակները լայն միջավայր են ապահովում հանցագործների համար, ովքեր հակամարտող մեկ այլ կողմի քողի տակ միջազգային հանրությունից պահանջում են հավասար վերաբերմունք, որը պետք է տարածվի զոհերի նկատմամբ:

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը։ Իսկ ուժ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե բացառապես հանցագործների ռազմական առավելությունը, այլ նրանց կարողությունն օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ ապատեղեկատվությամբ զոհերին նվաստացնելու, և մահացու գործողությունների համար նախապատրաստել հիմքեր՝ դրանց հետագա արդարացումներով։

Մեկ տարի առաջ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը դիտարկեց նոր տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման գործում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։ Ֆորումի ընթացքում ընդունված Երևանի հռչակագիրն արձանագրեց, որ ապատեղեկատվության տարածումը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում կարող է ծառայել որպես նոր քարոզչական գործիք՝ մոլորեցնելու և ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, բացասական կարծրատիպերը տարածելու, մարդու իրավունքները խախտելու, չարաշահելու և առանձին խմբերին իրենց ինքնության հիման վրա նվաստացնելու համար։

Հարգելի՛ բարեկամներ,

Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում։ Իրականում, թիրախային խմբերի կոլեկտիվ պատիժն ընդունում է տարբեր ձևեր և դրսևորումներ, որոնք աստիճանաբար ավելանում են իրենց խստությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացման, պաշարման և զանգվածային բռնության միջոցով։ Ավելորդ է ասել, որ շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ փուլերում հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ:

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության անհատական անգործության համար:

Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը:

Երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը: Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:

Ձերդ գերազանցություններ,

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների:

Չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին այս հանդիպումը կազմակերպելու համար և հաջողություն եմ մաղթում բանախոսներին և մասնակիցներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից
Ամենադիտված