ԱԽ քարտուղարը Օ՛Բրայենի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը
ՔաղաքականՀունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից․
«Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։