ՊՍՎ-ն կրկնել է իր իսկ բացառիկ ռեկորդը
Սպորտ
Նիդեռլանդներում վերսկսվել է ազգային առաջնությունը, տասնյոթերորդ տուրում ՊՍՎ-ն 3-1 հաշվով հաղթեց «Էքսելսիորին»։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սևիլիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լյուկ դե Յոնգը։ Այս մասին հայտնում է Armsport-ը։
Սա Էյնդհովենի թիմի տասնյոթերորդ անընդմեջ հաղթանակն էր առաջնության մեկնարկից ի վեր, ինչը առաջնության բացարձակ ռեկորդի կրկնությունն է։
Ավելին, նախորդ ռեկորդը հենց ՊՍՎ-ն էր սահմանել 1987\1988 մրցաշրջանում, այն ժամանակ թիմը ուժեղագույնն էր ոչ միայն ներքին առաջնությունում, այլև ընդհանրապես Եվրոպայում՝ 1988 թվականին նվաճելով Չեմպիոնների գավաթը։
Իր հաջորդ խաղում ՊՍՎ-ն արտագնա խաղում կխաղա «Ուտրեխտի» հետ՝ հնարավորություն ունենալով գերազանցել Էրեդիվիզիի ամենատպավորիչ ռեկորդներից մեկը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան