Մյոնխենգլադբախի Բորուսիան հաղթեց Շտուտգարտին
Սպորտ
Բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3։1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։
Առաջին կեսում դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Ռոբին Հակը՝ աչքի ընկնելով 1-ին և 19-րդ րոպեներին։
56-րդ րոպեին Ջոշա Վագնոմանը կրճատեց հաշվի տարբերությունը։ 90+1-րդ րոպեին տանտերերից գոլի հեղինակ դարձավ Ջորդան Սիբաչոն։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հայտացուցակում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։ «Բորուսիան» 20 միավորով 10-րդ տեղում է։ «Շտուտգարտը» 34 միավորով 3-րդն է։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան