Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։
Տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ