Անցնող տարին աշխարհում
Համաշխարհային Մամուլ
Արդեն հաշված ժամեր են մնացել 2011 թվականի ավարտին և 2012 թվական մուտք գործելուն: Կարելի է ասել, որ 2011 թվականը աշխարհաքաղաքական զարգացումների առումով այնքան էլ խաղաղ չանցավ: Այս տարում գլոբալ և տարածաշրջանային քաղաքական գործընթացներին և մարտահրավերներին հասարակություններն այնպիսի ադեկվատ արձագանք էին տալիս, որ յուրաքանչյուր կառավարման համակարգ` մասնավորապես` ավտորիտար կառավարման համակարգերը չէին կարողանում դիմագրավել հասարակությունների բուռն ճնշումներին:
2011 թ-ին արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը չէր կարող իր ազդեցությունը չթողնել շատ ավտորիտար կառավարման համակարգերի վրա: Այստեղ իսկապես տեղին է ասել, որ յուրաքանչյուր իշխանություն պատկանում է ժողովրդին: 2011 թ-ի փետրվարին առաջին ավտորիտար ռեժիմը, որ տեղի տվեց հասարակության ճնշումներին Եգիպտոսն էր: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմը, երկար ժամանակ փորձելով ճնշել երկրի կառավարման համակարգը փոխել ցանկացող հասրակության ոգին, այնուամենայնիվ, տեղի տվեց հասարակության լայն զանգվածների ճնշումներին: Այնուհետեև հեղափոխությունների ալիքը չշրջանցեց Լիբիան, Եմենը, Մերձավոր արևելքի երկրներից Սիրիան և մենք ականատես եղանք և կարծում եմ, որ դեռ ականատես կլիենք, թե ինչես կարծրացած ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրների հասարակությունները կարող են հեղափոխություններ անել և տապալել կառավարման այդ ռեժիմները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)