Բորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ՔաղաքականԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վրացական իշխանություններին չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչության արգելքի և սեռափոխության արգելքի մասին օրենքը, որը, ըստ նրա, «երկիրն ավելի է շեղում ԵՄ-ին միանալու ճանապարհից»։ Այս դիրքորոշումը նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքներ, որոնք կխաթարեն մարդկանց հիմնարար իրավունքները և կբարձրացնեն խտրականությունն ու խարանը։ Ես կոչ եմ անում Վրաստանին չեղարկել այս օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը դեպի ԵՄ տանող ուղուց»,- գրել է Բորելը։