Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում
Հասարակություն
Նախօրեին Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Սեպտեմբերի 17-ին, Ժամը 17։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Նազարյանի գլխին, ով տեղում մահացել է։
Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ է, Կոթիից տեղեկացա, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։ Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետևել են պայթյունին։
Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ տեղ թաքնված լինեին։ Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։ Նրա հուղարկավորությունը կկայանա սահմանամերձ Կոթիում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից