Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում քրեակատարողական առողջապահության անցումը Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարություն. մարտահրավերներ, ձեռքբերումներ և բարեփոխման ուղղություններ» խորագրով համաժողովը:
Լևոն Բալյանը ընդգծել է Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հիմնարար դերը Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ռազմավարական ուղղությունների սահմանման հարցում:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել առ այն, որ համաժողովի ընթացքում տեղ գտած քննարկումները կհանգեցնեն նոր, կարևոր լուծումների, որոնք կնպաստեն բարեփոխումների հաջող իրագործմանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան