«Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան
Տեսանյութեր«Մեր անվտանգության հիմքում պետք է լինի լեգիտիմությունը: Լեգիտիմությունն է, որը կապահովի մեր անվտանգությունը, այսինքն՝ լեգիտիմությունից դուրս մենք մեր պետականության գոյությունը դնում ենք հարվածի տակ»,-այս մասին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեսական այդ թեզը Կիրանցում ապացուցվեց. մենք ոտք դրեցինք լեգիտիմության վրա, և ես այսօր պատասխանատվությամբ ասում եմ, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ և ապահով չի եղել, քան այսօր: Երրորդ հանրապետության պատմության մեջ Կիրանցում դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ և ապահով չի եղել, քան այսօր:
Ի՞նչն է դրա պատճառը. դրա պատճառը լեգիտիմությունն է, դրա պատճառը լեգիտիմության վրա հիմնված պետական սահմանն է, որը ժամանակակից աշխարհում երաշխիքներից ամենագործունն է»,- ասել է նա: