Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը
ՏեսանյութերՀայաստանը կարող է ապագայում գազ գնել Ադրբեջանից, եթե երկու երկրների միջև հաղորդակցությունները բացվեն։ Այս մասին Հայկական 2-րդ գլոբալ գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ խաղաղության դեպքում ապագայում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- ասաց նա։