Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Տվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետ ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան Հայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը Էդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումները Ղազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 

Միավորման անվան տակ քանդում են հերթական բուհը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ին հաստատեց «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը եւ այն կներկայացնի ԱԺ։ Նախագծով նախատեսվում է միավորել Ոստիկանության կրթահամալիրը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։ Ըստ ՔՊ-ականների, նպատակն է՝ ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել։ 

Իրականում սրանով կքանդվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Ոստիկանության կրթահամալիրն արդեն քանդել են․ սկսեցին 2020-ին` ավարտեցին 2023-ին։ 2020 թ. հունիսին թավշյաները «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարեցին, եւ սկսվեց ոստիկանության կազմում պարեկային ծառայության ձեւավորումը։ Պարեկները պետք է փոխարինեն պարեկապահակային ծառայությանը եւ ճանապարհային ոստիկանությանը: Բայց պարեկ դառնալու համար Ոստիկանության ակադեմիա ավարտել պետք չէ, իրավաբան լինել պետք չէ։ Ընդհանրապես, բարձրագույն կրթություն պետք չէ։ Պարեկային ծառայության ներդրումից հետո Ոստիկանության ակադեմիայի դիմորդների քանակը նվազել է: 2020-ին Ակադեմիա է ընդունվել  31, 2021-ին՝ 24, 2022-ին՝ 19 հոգի։ Մարդիկ տեսան, որ ոստիկան դառնալու համար կարիք չկա 4 տարի սովորել, «գլուխ կոտրել», ի՞նչ իմաստ ունի Ակադեմիա ընդունվելը։

Սա Ոստիկանության կրթահամալիրը քանդելու սկիզբն էր, ավարտն անցած տարի էր, երբ կառավարությունը հաստատեց բուհերում պետպատվերով տեղերը, ու Ոստիկանության ակադեմիայում տեղեր չառանձնացվեցին, այն դեպքում, երբ տարիներ շարունակ այս բուհում 55 նման տեղ էր լինում, եւ բուհն ավարտողներն աշխատանքի էին անցնում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում։ Անվճար տեղեր դեռ կան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Ավելին, երբ նախահեղափոխական տարիներին դեռեւս կար «Արցախ» անունով հայկական պետություն, «Հայաստան» անունով հայկական պետության կառավարությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 5 անվճար տեղ էր առանձնացնում Արցախի քաղաքացիների համար։ Այս տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի ծրագիր է ընդունվել 80 դիմորդ՝ ապագա փրկարար, ճգնաժամային կառավարիչ, քաղաքացիական պաշտպանության մասնագետ։ Իսկ քանի՞ հոգի է այս տարի ընդունվել ոստիկանության քանդված ակադեմիայի բակալավրի ծրագիր։ Թող ոստիկանությունն ասի։ 

Դառնանք միավորմանը, որն իրականում բուհ քանդելու ծրագիր է։ Երբ լուծարում էին արտակարգ իրավիճակների նախարարությունն ու փրկարար ծառայության, ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության միավորմամբ ձեւավորում ներքին գործերի նախարարություն, էլի խոսում էին արդյունավետության բարձրացումից։ Իրականում քանդեցին փրկարար ծառայությունը։ Այսօր Ծառայությունն ունի մեկ տնօրեն եւ երեք փոխտնօրեն։ Տնօրեն Կամո Ցուցուլյանը, փոխտնօրեններ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը փրկարարությունից բան չեն հասկանում, յուրաքանչյուրն ավելի քան 20 տարվա ոստիկան է ու միանգամից նշանակվել է փրկարար ծառայության ղեկավար կազմում։ ՓԾ երրորդ փոխտնօրեն Տիգրան Պետրոսյանն այս համակարգում է 2004 թվականից։ Բայց նրան նշանակել են ոչ թե այն բանի համար, որ լավագույնն է, այլ այն, որ, ըստ ներսից ստացված տեղեկատվության, «խելոք գառը յոթ մոր կաթ է ուտում» սկզբունքով է ապրում։ Ամեն դեպքում, փրկարար ծառայության չորս ղեկավարից երեքը փրկարարության հետ կապ չունի։ Սրան զուգահեռ, ոստիկան Կամո Ցուցուլյանը, դառնալով փրկարար ծառայության տնօրեն, փրկարարությունից անտեղյակ, յուրային ոստիկաններին առանցքային պաշտոններ է տվել Ծառայությունում։ Դե, թող ներքին գործերի նախարարությունն ասի, 2023 թվականի հունվարից, երբ Ցուցուլյանը դարձավ փրկարար ծառայության ղեկավար, քանի ոստիկան է առանցքային պաշտոն ստացել փրկարար ծառայությունում, ու դրանով որքանով է աճել ծառայության աշխատանքի արդյունավետությունը։ Վստահաբար՝ չի աճել։ 

Միայն մեկ օրինակ՝ փրկարար ծառայության յոթ վարչությունից երեքը տեւական ժամանակ է՝ պետ չունի։ Սա չի խոսում արդյունավետ կառավարման եւ աշխատանքի մասին։ Ուստի պնդում ենք․ ինչպես ՆԳՆ ձեւավորելով քանդվեցին պետական կարեւոր օղակներ, կառույցներ, այնպես էլ Ոստիկանության կրթահամալիր եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա բուհերի միավորումը քանդարարություն է։ Ոչ ավելին։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին
Ամենադիտված