Ալիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը
ԲլոգոսֆերաՍեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Գրում է 24news.am-ը։
Զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Որպես դրական քայլ նա անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։