ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածում
ԲլոգոսֆերաՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ ապագայում կարող է գերիշխող դեր պահպանել Գազայի հատվածում՝ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շարժման բարձրաստիճան պաշտոնյա Խալեդ Մեշալը:Նա ասել է, որ շարժումը հաղթում է Գազայի պատերազմում և վճռորոշ դեր է խաղալու անկլավի ապագայում: ՀԱՄԱՍ -ի վստահ է, որ կպահպանի գերիշխող դերը Գազայում։
«Ենթադրել, որ ՀԱՄԱՍ-ը չի լինի Գազայում կամ չի ազդի իրավիճակի վրա, կեղծ ենթադրություն է»,- ասել է Մեշալը՝ պնդելով, որ միայն պաղեստինցիները կորոշեն գործողությունների ընթացքն անկլավում։Նրա խոսքով՝ շարժումը չի շտապում ամեն գնով հրադադարի պայմանագիր կնքել Իսրայելի հետ և չի հրաժարվի համաձայնագրի իր հիմնական պահանջներից։