Wildberries-ի օգտատերերը շարունակում են դժգոհել առևտրի հարթակից
ԲլոգոսֆերաՎերջին շրջանում տարբեր քաղաքացիներից շատ են հնչում բացասական կարծիքներ Wildberries օնլայն առևտրի հարթակից: Օգտատերերի խնդիրները տարբեր են, մեկինը՝ պատվերի ուշ հասնումն է, ապրանքի գնի չփոխհատուցումը և այլն:
Այս անգամ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգտատերերից մեկը հեռախոս է պատվիրել, ինչն առաջին անգամը չէր: Մի քանի անգամ ևս քաղաքացին հեռախոս է պատվիրել, ինչից գոհ է եղել:
Այս անգամ, երբ պատվերը վերցրել է, ստուգել է՝ կրկին պատշաճ վիճակում է եղել, սակայն, երբ հասել է տուն, արդեն տեսախցիկը, բարձրախոսը լավ չեն աշխատել, իսկ ծրագիրը հին է եղել: Դիմել է աշխատողին ետ վերադարձի համար, սակայն աշխատողը մերժել է: